Մեկ ամիս 11 օր է արդեն Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են: Էս ընթացքում ռեժիմը շարունակում է բռնաճնշումների քաղաքականությունը իր քաղաքական ընդդիմախոսների, ազատ մամուլի դեմ։
Ռեժիմը շարունակում է ասպատակությունները Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։
Եվ այս ասպեկտում յուրաքանչյուր գիտակից քաղաքացի ունի անելիք։ Անելիք, որի շրջանակներում առանց հոգնելու, շարունակաբար պետք է խոսել, բարձրացնել ձայնը ընդդեմ ռեժիմի ապօրինությունների, ընդդեմ մեր ազգային արժեքների ոտնահարման և ընդդեմ Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության։
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ